Որոնել
Արխիվ
21.11.2019  23:02

Տուխելը նշել է, թե երբ Նեյմարը կվերադառնա խաղադաշտ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, թե երբ թիմի առաջատարներից մեկը՝ Նեյմարը կվերադառնա դաշտ վնասվածքից հետո։

«Նեյմարը լավ է մարզվել ընդհանուր խմբում և անհատական։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում նա պրոֆեսիոնալ կերպով կատարեց իր բոլոր առաջադրանքները։ Նա այլ խաղացողներից ավելի քրտնաջան էր աշխատում։ Եթե ամեն ինչ լավ ընթանա՝ նա կկարողանա մասնակցել «Լիլի» հետ խաղին։ 

Վերջնական որոշումը կկայացնեմ խաղի օրը։ Առավոտյան կորոշենք՝ արդյո՞ք նա խաղի սկզբից դաշտ դուրս կգա, թե այն կակսի պահեստայինների նստարանից»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հավելենք, որ խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 22-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000