Որոնել
Արխիվ
21.11.2019  20:26

Աղբյուր. «Յուվենտուսը» ձեռք կբերի ռուս ֆուտբոլիստին

Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Յուվենտուսն» իր համար ապահովել է «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերը։

Calciomercato-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը տպավորել է «Յուվենտուսի» ղեկավարությանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում վերջերս կայացած «Լոկոմոտիվի» հետ 2 խաղերում։

Ամենայն հավանականությամբ, տեղափոխությունը կկայանա ընթացիկ մրցաշրջանից հետո։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Միրանչուկի ծառայություններով հետաքրքրված են «Սևիլյան» և «Վալենսիան»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000