Որոնել
Արխիվ
21.11.2019  19:12

Վանեցյան. «Չէի ասի, թե թերացել եմ. մեկ տարի առաջ հայտարարել էի, որ երկար չեմ մնա ՀՖՖ-ում»

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին։

«Բոլորդ գիտեք, որ Հայաստանի հավաքականն Իտալիայում 9-1 հաշվով պարտություն կրեց, որը շատ մտահոգիչ է մեզ համար։ Պետք է այդ հարցի լուծումը տրվեր և ես առաջարկեեցի, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը։ Գործկոմում այդ թեմայով երկար քննարկում ունեցանք։

Երբ ընտրվեցի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ 2018 թվականի հոկտեմբերին, հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել ՀՖՖ, որովհետև զբաղված եմ այլ աշխատանքով ու ունեմ այլ առաքելություն։ 

Ես առաջարկել եմ հեռանալ, որովհետև այն 9-1 հաշվով պարտության պատասխանատվությունը որևե մեկը պետք է վերցներ իր վրա։ 

Չեմ ասի, որ թերացել եմ որևէ հարցում։ Մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել՝ զարգացնելով ենթակառուցվածքները, ներդնելով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նոր ծրագիր, կառուցել ենք բազմաթիվ փոքր դաշտեր։ Միայն այս տարի 51 փոքր դաշտ է կառուցվել մարզերում։ Ծրագիրը հաստատված է և այն, անկախ անձերից, շարունակվելու է։ Առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում կառուցվելու է ևս 500 դաշտ։ Այսինքն, թերացման մասին խոսք չկա, բայց կա բարոյական պատասխանատվության հարց։ Իմ պաշտոնավարման մեկ տարին լրացել է և կարծում եմ, որ մեր առաքելությունը կատարել ենք»,- Վանեցյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ՀՖՖ գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ գործկոմը նույնպես լուծարվելու է և դեկտեմբերի 23-ին ընտրվելու է նոր նախագահ և գործկոմ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000