Որոնել
Արխիվ
21.11.2019  12:18

Հովհաննիսյան. «Վանեցյանը նույնպես գնում է միայնակ որոշումներ կայացնելու ճանապարհով»

Լեգենդար Խորեն Հովհաննիսյանը 1in TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հայկական ֆուտբոլում Արթուր Վանեցյանի ղեկավարման ժամանակ առաջընթաց չի գրանցվել, ինչպես նաև խոսել է Աբրահամ Խաշմանյանի կողմից Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու որոշման մասին:

«Փաստորեն, Գործկոմն այլևս իրավասու չէ որոշումներ կայացնել: Վանեցյանը գնաց հին մեթոդով, որ միայն նա որոշի: Իսկ նրա կողքին ֆուտբոլային մասնագետներից ովքե՞ր են կանգնած, ո՞ւմից է նա խորհուրդ հարցնում: Նրա կողքը որևէ ֆուտբոլային մասնագետ չկա:  Նա նույնպես գնում է միայնակ որոշումներ կայացնելու ճանապարհով: Որովհետև Գործկոմն էլ ասեց իրավասու չէ կամ տեղյակ չէ:

Երկրում հեղափոխություն եղել է, բայց ֆուտբոլում` ոչ: Ֆուտբոլում իշխանության փոխանցում է եղել: Եթե հիշում եք` նախկին նախագահն ասաց, որ կարող է իշխանությունը փոխանցել միայն Վանեցյանին: Դա խոսքերով էր, որովհետև դեռ ՀՖՖ-ի ժողով պետք է լիներ, ընտրություն: Բայց անցավ 1,5 տարի, պարզվեց, որ դա միայն խոսքերով չէր:

Ֆուտբոլը սեփականություն չէ, խանութ չէ: Մարդիկ մտածում են, որ աշխատում են, ուրեմն նրանց սեփականությունն է: Շատ եմ ցավում, որ 1,5 տարի կորեց, պետք է զրոյից սկսենք: Միայն պետք է պրոֆեսիոնալ մարդիկ աշխատեն: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի:

Գյուլբուդաղյանցի հեռանալուց հետո ընտրական փուլին մնում էր մեկ ամիս: Ես հենց հաջորդ օրն ասացի, որ ՀՖՖ-ն սխալ արեց խաղերի ավարտից առաջ հրաժարականն ընդունելով: Ոչ ոք պատասխանատվություն չէր վերցնի Հունաստանի ու Իտալիայի դեմ հանդիպումներից առաջ գլխավորել հավաքականը: Չգիտեմ` ինչ-ինչ պատճառներով Խաշմանյանը ստանձնեց այդ պաշտոնը, իսկ Իտալիայում պարտվելուց հետո էլ ասաց պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Դա ինչպե՞ս կարող է լինել: Դա անհնարին բան է: Այո, սխալներ եղել, են բայց դու ինչո՞ւ ես ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա վերցնում: Ու հետո է ասում է, որ գիտեր այսպես է լինելու: Բա էլ ինչո՞ւ էիր մտել դրա տակ: Ուղղակի զարմանալի բան է»,- ասել է Հովհաննիսյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000