Որոնել
Արխիվ
21.11.2019  00:20

Լևանդովսկի. «Անձնագրով 31 տարեկան եմ, բայց չեմ զգում դա»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր ելույթներն ընթացիկ մրցաշրջանում։

«Շատ եմ աշխատել այս մարզավիճակին հասնելու համար։ Այժմ մարմինս լավ վիճակում է, ամեն ինչ լավ է։

Դա չի նշանակում, որ հանգիստ եմ վերցրել։ Ցանկանում եմ դառնալ ավելի լավը։ Գիտեմ, թե երբ կարելի է դառնալ ավելի լավը և երբ պետք է դադար վերցնել։ Անձնագրով 31 տարեկան եմ, բայց չեմ զգում դա։

Կարիերայիս լավագույն ժամանակահատվածը նոր է սկսվում և հուսով եմ՝ կշարունակվի դեռ մի քանի տարի։ Լավագույնը դեռ առջևում է»,- Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։

Հավելենք, որ Բունդեսլիգայի 11-րդ տուրից հետո լեհ հարձակվողը խփել է 16 գոլ և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000