Որոնել
Արխիվ
20.11.2019  20:57

Կրաուչ. «Ապշած եմ. այլ ակումբները Պոչետինոյի արձանը կկանգնեցնեին»»

«Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը քննադատել է ակումբի՝ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հեռացնելու որոշումը։

«Ապշած եմ «Տոտենհեմի» որոշումից։ Գիտեմ, որ արդյունքներն այնքան էլ հաջող չեն, իսկ թոփ ակումբները տվյալ իրավիճակում միջոցներ են ձեռնարկում, բայց ծիծաղելի է մտածել, թե Պոչետինոն կորցրել է իր էնտուզիազմը։

Նա «Տոտենհեմին» հասցրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այլ ակումբները, որոնք սովոր չեն հայտնվել այդ փուլում, մարզչի արձանը կկանգնեցնեին։ Վախենամ, որ «Տոտենհեմը» հետագայում կզղջա այդ որոշման համար։

Պոչետինոն երկար ժամանակ անգործ չի մնա։ Մի շարք թոփ ակումբներ, անկասկած, կհրավիրեն նրան։ Դա է պատճառը, որ «Տոտենհեմի» գործողություններում ոչ մի լոգիկա չեմ տեսնում»,- Կրաուչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000