Որոնել
Արխիվ
20.11.2019  18:54

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի պաշտպանին

«Արսենալը» հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու տարբերակը։ Պայմանագրում նրա հրաժարագինը կազմում է 45 մլն եվրո։

Նշենք, որ օրեր առաջ Տորեսը նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում Եվրո-2020-ի ընտրական փուլի Մալթայի հետ խաղում (7-0) և դարձավ գոլի հեղինակ։

22-ամյա ֆուտբոլիստը «Վիլյառեալի» սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000