Որոնել
Արխիվ
20.11.2019  15:48

Եվրո-2020-ի վիճակահանությունը դեռ չի կայացել, բայց մեկ խումբը գրեթե հայտնի է

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է նոյեմբերի 30-ին, սակայն խմբերից մեկն արդեն հիմա գրեթե ձևավորվել է:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է զամբյուղները, որոնցում 6-ական թիմ կա: Մրցաշարի կազմակերպիչներից մեկը` Ռուսաստանը երկրորդ զամբյուղում է, ուստի առաջին զամբյուղից նրան մրցակից պետք է հասնի այն թիմը, որը կազմակերպիչ երկիր չէ կամ նախապես որոշված օրացույցով կարող է նույն խմբում տնային խաղեր ընդունել: Առաջին զամբյուղից այդ պատճառով հասանելի են միայն Բելգիան և Ուկրաինան (ոչ կազմակերպիչ երկրներ): Քանզի վերջինիս հետ քաղաքական պատճառներով ռուսները մինչև կիսաեզրափակիչ չեն կարող մրցել, մնում է միայն Բելգիան, որի հետ հանդիպել էին ընտրական փուլում:

Առաջին խմբի մյուս թիմերն են Անգլիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան:

Հաշվի առնելով, որ B խմբի հանդիպումներից ոմանք կայանալու են Կոպենհագենում (նաև Սանկտ-Պետերբուրգում), Դանիան ինքնաբերաբար հայտնվել է ռուսների ու բելգիացիներ հետ նույն խմբում:

Առայժմ հայտնի չէ միայն չորրորդ զամբյուղի թիմը, որը սակայն լինելու է Ֆինլանդիան կամ Ուելսը: Պատճառը` չորրորդ զամբյուղում հայտնվելու հնարավորություն ունեն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում հայտնված Հունգարիան, Իռլանդիան, Շոտլանդիան և Ռումինիան, որոնք սակայն մրցաշարի տանտերեր են և նրանց խաղերն օրացույցով այլ խմբերում են նախատեսված: Այդ պատճառով մնում են Ֆինլանդիան և Ուելսը:

 Հավելենք, որ C խմբում են ընդգրկվելու Հոլանդիան և Ուկրաինան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000