Հայտնի է` որքան գումար է Պոչետինոն ստանալու պաշտոնանկության համար
«Տոտենհեմը» խոշոր փոխհատուցում է վճարելու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Մաուրիսիո Պոչետինոյին: The Independent-ը գրում է, որ արգենտինացին ստանալու է 12,5 միլիոն եվրո:
47-ամյա մասնագետի հետ մեկտեղ նրա մարզչական շտաբին վճարվելիք գումարը միասին լոնդոնցիների ծախսերը հասնելու են 19,6 միլիոն եվրոյի:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս բերած մարզչին փոխարինել է Ժոզե Մոուրինյուն: