Որոնել
Արխիվ
19.11.2019  23:42

France Football. ՊՍԺ-ն պատրաստ է մեծ գումար վճարել Դիբալայի համար

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, հաղորդում է France Football-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆրանսիական ակումբը փոխարինող է փնտրում Նեյմարին, ով չի փոխել փարիզյան ակումբը լքելու որոշումն ու ընթացիկ մրցաշրջանից հետո, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Բարսելոնա»։

ՊՍԺ-ն պատրաստ է արգենտինացու համար վճարել 90 մլն եվրո։ Նրա պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2020 թվականը։

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000