Որոնել
Արխիվ
19.11.2019  12:08

Գեղասահք. Մեկ տարի անց Հայաստանի պարային զույգը վերադարձել է սահադաշտ

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա դադարից հետո վերադարձել է սահադաշտ և Հայաստանը ներկայացրել Warsaw Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի թիմը վաստակել է 149.38 միավոր և 8-րդ տեղը գրավել 16 պարային զույգերի մեջ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը հավաքել են բավականաչափ միավորներ, որպեսզի իրավունք ստանան մասնակցել 2020թ. Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում։

Նրանց հավաքած միավորները բավականացնում են նաև 2020թ. աշխարհի առաջնության ազատ ծրագրի համար, իսկ կարճ ծրագրի համար դեռ անհրաժեշտ են միավորներ, որոնք հնարավոր կլինի վաստակել հաջորդ մրցաշարերում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000