Որոնել
Արխիվ
19.11.2019  19:10

Մկրտչյան. «9-1 հաշվով պարտության գլխավոր պատասխանատուն Վանեցյանն է»

ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանն անդրադարձել է Եվրո-2020-ի J խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականի ամոթալի պարտությանն Իտալիայի ընտրանուց (1-9):

«Ընդհանրապես, պարտության գլխավոր պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանն ընդամենը 2 խաղում է գլխավորում Հայաստանի ազգային հավաքականը։ 

Մեղավոր են բոլորը, բայց համար մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է։ Պետք է բացատրություն տան 9-1 հաշվով պարտությունից հետո։ Վանեցյանի հրաժարականի հետ կապված հարց առայժմ չկա մեր օրակարգում։ Եթե լինի՝ տեղյակ կպահենք»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում 24TV-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000