Որոնել
Արխիվ
19.11.2019  15:07

Իտալիայի հավաքականի դարպասապահը՝ Բաբայանի գոլի մասին. «Իսկապես լավ հարված էր»

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ալեքս Մերետը կիսվել է Հայաստանի ընտրանու դեմ խաղում (9:1) իր նորամուտի տպավորություններով: «Նապոլիի ֆուտբոլիստը փոխարինման է մտել 77-րդ րոպեին և երկու րոպե անց գոլ է բաց թողել Էդգար Բաբայանից:

«Երբեք չեմ մոռանա իմ նորամուտը, որն ինձ հպարտությամբ լցրեց: Հիանալի երեկո էր իտալական ֆուտբոլի համար: Ափսոս, որ գոլ բաց թողեցինք, բայց փոխարենը 9 գնդակ խփեցինք:

Բաց թողածս գոլի ժամանակ իսկապես լավ հարված կատարվեց: Գնդակը վերջում փոխեց ուղղությունը և շատ դժվար դարձավ այն հետ մղել»,- Rai Sport-ի հետ հարցազրույցում ասել է Մերետը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000