Հայաստանի Մ19 հավաքականը գերկամային ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը
Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Չերնոգորիայի հասակակիցների հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո մեր հավաքականը պարտվում էր 2 գնդակի տարբերությամբ, բայց 49-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ժիրայր Շաղոյանը, իսկ 2 րոպե անց դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ 87-րդ րոպեին Վուկոտիչի գոլի շնորհիվ կրկին մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ և թվում էր, թե հանդիպուն այդպես էլ կավարտվի, բայց չերնոգորցիների ուրախությունը շատ կարճ տևեց։ Մեկ րոպե չանցած Գևորգ Տարախչյանը 1 միավոր պարգևեց հայերին։
Այսպիսով, մեր հավաքականն առաջին միավորը վաստակեց ընտրական փուի վերջին խաղում։ Թուրքիան (9) և Բուլղարիան (6) Եվրոպայի Մ19 առաջնության ուղեգիր վաստակեցին, Չերնոգորիան և Հայաստանը կարողացան վաստակել մեկական միավոր։