Տիտե. «Մեսսին մեր օրերի մեծագույն խաղացողն է, բայց Պելեի հետ ոչ ոք չի կարող
համեմատվել»
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատասխանել է «Բարսելոնայի» ու Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի ու «ֆուտբոլի արքա» Պելեի միջև համեմատության մասին հարցին:
«Պելեն ոչ ոքի հետ չի կարող համեմատվել: Ցանկացած մարդ, ով փորձում է նրան համեմատել այլ մարզիկի հետ… ես դրան լսում եմ` չլսելով: Ինձ համար այդ մարդը կարծես չի հասկանում, թե ինչ մակարդակում էր խաղում Պելեն: Նա ֆենոմեն էր:
Մեկ անգամ ասել եմ, որ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, բայց դա ներկայիս ֆուտբոլիստների ու ժամանակի վերաբերյալ էր: Նա շատ կրեատիվ է: Իսկ Պելեն գոյություն ունի ստանդարտ չափանիշներից դուրս: Անհնար է նրա խաղում թերություն գտնել: Դա չեմ ասում այն պատճառով, որ բրազիլացի եմ»,- Տիտեի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: