Որոնել
Արխիվ
19.11.2019  11:23

Բոնուչչի. «Երբեք այսպիսի հաճույք չէի ստացել Իտալիայի հավաքականի խաղից»

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ հաղթանակը (9:1) և խոսել թիմի ծրագրերի մասին:

«Առանց տիտղոսների այս հաղթանակներն իմաստ չեն ունենա: Պետք է հաջողությունը զարգացնենք Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում:

Ճիշտն ասած` երբեք այսպիսի հաճույք չէի ստացել Իտալիայի հավաքականի խաղից: Միգուցե, մենք ռիսկային ենք գործում, բայց լավ ֆուտբոլ ենք խաղում` կոմբինացիաների ենք դիմում ու գնդակ պահում: Եկել է հավաքականի նոր դարաշրջանը:

Միանշանակ աճում ենք, բայց պետք է ևս մեկ քայլ կատարենք, մտնենք Եվրոպայի լավագույն 4 թիմերի շարք և երկար տարիներ գերիշխենք: Ճիշտ ենք մոտենում յուրաքանչյուր խաղին: Հարկավոր է արժանին մատուցել մարզչին ու մեր հիասքանչ ֆուտբոլիստներին:

Այսօր մեր կազմում շատ փոփոխություններ կային, բայց թիմի ձեռագիրն ու մտածելակերպը նույնն էր մնացել»,- «սկուադրա աձուրայի» ավագի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000