Որոնել
Արխիվ
19.11.2019  03:08

Հովհաննես Համբարձումյան. «Այս խաղը ցույց տվեց, որ չենք կարող 5 պաշտպանով խաղալ»

Իտալիա – Հայաստան խաղում (9:1) հյուրերի ավագ պարտականությունները կատարող Հովհաննես Համբարձումյանը մեկնաբանել է իր թիմի խայտառակ պարտությունը:

«Արագ գոլերը քանդեցին մեր բոլոր ծրագրերը: Խայտառակ խաղ, խայտառակ հաշիվ: Այդքան բան կարող եմ ասել:

Մրցակիցը թույլ էր տալիս խաղալ, բայց երրորդ գոլից հետո մենք կանգնեցինք, չխաղացինք: Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից: Շատ վատ արդյունք է: Արժանի պարտություն էր:

Չեմ կարող ասել` արդյոք պատրաստ էինք 5 պաշտոնպանով խաղին: Մարզչին պետք է հարցնեք: Այդպես 2 պարտություն ենք կրել: Այսօրվա խաղը ցույց տվեց, որ չենք կարող 5 պաշտպանով խաղալ»,- Համբարձումյանի խոսքերն է Իտալիայից հեռարձակել NEWS.am Sport-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000