Որոնել
Արխիվ
19.11.2019  00:42

Թովմաս Գրիգորյան. «Դժվարին կացության մեջ հայտնված նավից փախչողը չեմ»

Լոռիի սեփականատեր ու ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը, ով Իտալիայում գլխավորում է Հայաստանի հավաքականի ու ֆեդերացիայի պատվիարկությունը, հատարարություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։

Հայաստանի հավաքականի կարևոր հանդիպումից առաջ ստիպված եմ արձագանքել Պալերմոյից, հայկական լրատվամիջոցներից մեկի գրված նյութի կապակցությամբ (հավանաբար սա նկատի ունի)։Նույնատիպ, նույն ոճով, առանց հիմնավորումների, անձերի նկատմամբ ցեխ շպրտելու, օդում շրջանառվող խոսակցությունների մակարդակի հոդվածի հետ կապված հերյուրանքներին վերջ չունեցող, հոդվածագրին (թեև ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ գիտեն ուղղորդող հեղինակին) ևս մեկ անգամ հորդորում եմ հետ կանգնել նման կեղտոտ մարտավարությունից։

Ասեմ ավելին. Ես, որպես ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ չէի կարող այս դժվարին պահին մենակ թողնել այն տղաներին, որոնք քիչ անց հագնելու են մեր երկրի մարզաշապիկը և խաղադաշտ մտնեն հզոր Իտալիայի դեմ։ Արդյունքից և պատասխանատվությունից ես չեմ վախենում, քանի որ կարող եմ կիսել և հաղթանակի և պարտության պատասխանատվությունը։ Դժվարին կացության մեջ հայտնված նավից փախչողը չեմ։ Այս դժվարին պահին կողքիս է նաև մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մայրը' ՀՖՖ գործկոմի իմ գործընկեր Մարինա Թաշչյանը, որին մեր հոդվածագիրը չգիտես ինչու չէր հիշատակել։

Իտալիա-Հայաստան հանդիպումից առաջ ավելին չեմ ցանկանում ասել, ինչը շատ կուզեր մեր հոդվածագիրը։ Միայն լավ խաղ եմ մաղթում մեր հավաքականին, այս դժվարին հանդիպմանը»,- գրել է Գրիգորյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000