Որոնել
Արխիվ
18.11.2019  11:10

«Բարսելոնան» ու «Ռեալը» պայքարում են նույն ֆուտբոլիստի համար

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարի համար պայքար է ընթանում «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև, հայտնում է Corriere dello Sport-ը:

Սլովակի նոր պայմանագրում չկա հրաժարագնի կետ, ուստի իսպանական գրանդները պետք է պայմանավորվեն միլանյան ակումբի հետ:

Սպասվում է, որ կատալոնացիներն ու «սերուցքայինները» պատրաստ կլինեն հունվարին ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, սակայն «ներաձուրին» մինչև ամառ մտադիր չէ բաժանվել իր կարևոր խաղացողից: Ավելի վաղ «Ինտերն» արդեն մերժել է 60 միլիոն եվրոյի առաջարկը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին միլանցիները Շկրինյարին 34 միլիոն եվրոյով գնել են «Սամպդորիայից»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000