Որոնել
Արխիվ
18.11.2019  15:57

Ռուսաստանի հավաքականի պաշտպան. «Հայաստանի առաջնությունում մրցավարները օգնում էին որոշ թիմերի»

«Ռոստովի» կազմում Ռուսաստանի ընթացիկ առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը դարձած Դմիտրի Չիստյակովը, ով նախկնում հանդես էր գալիս «Միկայում», Sport24.ru-ի հետ զրույցում պատմել է Հայաստանի առաջնության, պայմանների և մրցավարների թեմաների մասին:

- «Զենիթ-2»-ի կազմում ընդամենը 10 րոպե խաղացիր և տեղափոխվեցիր «Միկա»:

- Խոսեցի Ռադիմովի հետ (գլխավոր մարզիչ-խմբ.) և որոշեցի վարձավճարով այլ թիմ տեղափոխվել, որպեսզի խաղաժամանակ ստանամ: Գործակալս տարբերակներ գտավ երրորդ դիվիզիոնում, ինչպես նաև Հայաստանում: Առաջին հերթին ուզում էի բարձրագույն խբում խաղալ, թեկուզ հայկականում: Երկրորդ հերթին` նոր երկիր ու մշակույթ:

- Հայաստանի առաջնությունը կոլխո՞զ է:

- Կոնկրետ «Միկայում» մեր պայմանները այդքան էլ լավը չէին: Փոխարենը շատ էին ռուս ֆուտբոլիստները, ադապտացիան մի փոքր ավելի հեշտ էր: Խաղադաշտերը, եղանակը, ուտեստները… ամեն ինչ լավ մակարդակում էին, և ամենաշատը դա հիշվեց:

- «Սոչի» տեղափոխված Էրիկ Վարդանյանը կես տարով որակազրկվել է մրցավարին հրելու համար, ով Հայաստանի առաջնության խաղում «սպանել» է նրա թիմին: Ձեզ մոտ նման դեպքեր եղե՞լ են:

- Մի քանի անգամ եղել է: Այնտեղ նույն մարդիկ են դատում խաղերը, բոլորը միմյանց ճանաչում են: Իսկ մեզ` ռուսներիս, չգիտես ինչու, երբեմն այդքան էլ լավ չէին վերաբերվում: Այլ թիմերի օգտին էին դատում:

- Ինչպե՞ս արձագանքել նման իրավիճակում:

- Ոչ մի կերպ, Աստված իմ: Ֆուտբոլ խաղալ և վերջ: Մրցավարին նայել ընդհանրապես չեմ սիրում:

- Այն «Միկային» Սերգեյ Յուրանը դուրս բերեց Հայաստանի գավաթի եզրափակիչ:

- Երբ նա եկավ, արդյունք տվեց: Բայց առաջնությունում մեր գործերը վատ էին: Ընդհանրապես չէր հաջողվում հաղթանակ տոնել: Ես վերադարձա Ռուսաստան, բայց «Զենիթը» պայմանագիրս չեկարաձգեց: Հետո պարզվեց, որ իմ ծառայությունն առաջարկել են «Շիննիկին»:

- Խորեն Բայրամյանի հետ խաղացել եք դեռ «Ռոստովի» երկրորդ թիմում: Ինչո՞ւմ է նրա գաղտնիքը:

- Աշխատասիրության, կտրուկության և ցանկության: Այն ժամանակ Խորիկը մարզվում էր հիմնական կազմի հետ, բայց մեզ հետ խաղում էր երիտասարդական թիմում: Նա քաղաքում տեղացի է, բայց վարձակալության մեկնելուց, «Ռոստովի» հետ հավաքներ անցնելուց հետո վերջնական հարմարվել է և զգալիորեն առաջադիմել:

Կարպինի հետ Բայրամյանի ու Շոմուրոդովի գրազը Խորենին շատ էր մոտիվացրել: Խորիկը պետք է երկու գոլ խփեր 4 խաղում, իսկ Էլդորը` 3 գոլ: Իսկ Դանկա Գլեբովը պարտվեց մարզչին և բեղերով մնաց:

 

Նշենք, որ Չիստյակովը 25 տարեկանում հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, իսկ «Զենիթը» պատրաստ է 3,5 միլիոն եվրո վճարել նրա տրանսֆերը գնելու համար: Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000