Որոնել
Արխիվ
18.11.2019  10:57

Վերջին 13 տարում Մեսսին հաջողված խաբքերով բացարձակ առաջատարն է. Ռոնալդուն զիջում է 1064 խաբքով

2006-07 մրցաշրջանից սկսած Opta-ն սկսել է հաշվել խաբքերի վիճակագրությունը: Ներկայացվել է այդ ժամանակահատվածում թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների գրանցած ցուցանիշները:

Վերջին 13 տարում բացարձակ առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է, ով 1880 հաջողված խաբք է կատարել: Արգենտինացու խաբքերի 57,2 տոկոսը հաջողված են դառնում:

Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարն է, ով 1220 հաջող խաբք է կատարել (57,1 %), որոնցից մեծ մասը «Չելսիում» և «Լիլում»: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին (939, 47,9 %), ով ներկայումս հանդես է գալիս «Ֆիորենտինայում»:

Այս ընթացքում 5 անգամ «Ոսկե գնդակ» ստացած Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսին զիջում է 1064 խաբքով և զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Թոփ-5 լիգաներում վերջին 13 տարիներին վիճակագրությունը հետևյալ հերթականությունն ունի.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 1880 հաջողված խաբք, որն նրա ընդհանուրի 57,2 % է

2. Էդեն Ազար («Ռեալ») – 1220, 57,1%

3. Ֆրանկ Ռիբերի («Ֆիորենտինա») – 939, 47,9%

4. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 832, 46,6%

5. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 816, 44%

6. Խոակին Սանչես («Բետիս») – 798, 50,9%

7. Հատեմ Բեն-Արֆա (առանց թիմ) – 770, 50,6%

8. Անդրես Ինիեստա («Վիսել Կոբե») – 739, 60,9%

9. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ») – 736, 56,8%

10. Նեյմար (ՊՍԺ) – 734, 50,2%

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000