Որոնել
Արխիվ
16.11.2019  19:19

Հայաստանի հետ խաղից առաջ Իտալիան պատմական ռեկորդն է սահմանել

Եվրո-2020-ի ընտրական փուլում Բոսնիայի և Հերցեգովինայի նկատմամբ արտագնա հաղթանակը (3:0) պատմական է դարձել Իտալիայի հավաքականի համար:

«Սկուադրա աձուրան» տոնել է 10-րդ անընդմեջ հաղթանակը, ինչն աննախադեպ է այդ թիմի համար:

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը գերազանցել է 1938 թվականին գրանցված ցուցանիշը, երբ աշխարհի չեմպիոն դարձած թիմը 9 անըանդմեջ հաղթանակ էր տոնել:

Հիշեցնեք, որ նոյեմբերի 18-ին Իտալիայի ընտրանին ընդունելու է Հայաստանի հավաքականին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000