Որոնել
Արխիվ
16.11.2019  23:45

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պալերմո

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց իտալական Պալերմո քաղաք, որտեղ երկու օր անց կկայանա ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։ Ազգային ընտրանին կհանգրվանի «Էքսելսիոր» հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ին (Երևանի ժամանակով՝ 21։30-ին) Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը, իսկ 19։00-ին՝  մեր ընտրանու նախախաղային մարզումը։ 

Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000