Առաջին կեսում Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրները գործանականում որոշեցին հաղթողի հարցը` խփելով երեք գոլ: Դա արեցի Ազար եղբայրները: Սկզբում Թորգանն անհատական անցումով բացեց հաշիվը, այնուհետև դուբլ ձևակերպեց Էդենը: Նրան գոլային փոխանցումներ կատարեցին Ռոմելու Լուկակուն ու Կևին դե Բրյունեն:
Երկրորդ կեսում աչքի ընկավ նաև Լուկակուն, իսկ տանտերերից հեղինակության գոլ խփեց Գեորգի Ջիկիան:
Այսպիսով, Բելգիան վաստակեց 27 միավոր և ապահովեց I խմբի առաջին տեղը: Ստանիսլավ Չերչեսովի թիմն ունի 21 միավոր ու մնալու երկրորդ տեղում:
Խմբի մյուս հանդիպումներում Շոտլանդիան հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Կիպրոսին, իսկ Ղազախստանը 3:1 հաշվով` Սան-Մարինոյին: