Գրիգորյան. «Պատվերով հրապարակումների պատճառով չգլխավորեցի Հայաստանի
հավաքականը»
Ռուսաստանաբնակ հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Matcհtv.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ինչու չի գլխավորել Հայաստանի հավաքականը:
- Վերջին ժամանակահատվածում քննարկում էին, թե որտեղ է Գրիգորյանը շարունակելու կարիերան: Ո՞ր տարբերակն էր ավելի հավանական` «Փյունի՞կը», թե Հայաստանի հավաքականը:
- Շատ զարմացա իմ մասին մամուլում տպագրված կեղտի քանակից, որը պատվեր էր ծաղրածուների կողմից: Ուզում եմ դիմել այդ մարդկանց, ովքեր ցանկանում են ինձ առանց աշխատանքի թողնել. տղաներ, անիմաստ եք փորձում: Անթերի չեմ, ինչպես բոլոր մարզիչներ: Ինձ խանգարելն անիմաստ է: Կհայտնվեմ այնտեղ, որտեղ ոչ ոք չի սպասում: Կարող եմ ցանկացած տեղ մարզել, նույնիսկ վերադառնալ կանանց ֆուտբոլ:
Փողի հարցը երբեք ինձ համար առաջնային չի եղել, երբեք էլ մեծ գումարներ չեմ վաստակել: Միշտ որոշում եմ կայացրել իմ սրտի կանչով: Մեծ է հավանականությունը, որ կհայտնվեմ հայկական ակումբներից մեկում, բայց ոչ «Փյունիկում»:
- Ենթադրում ենք, որ կարող էիք Հայաստանի հավաքականը գլխավորել, բայց Ձեզ խանգարեցին չարախոհների հրապարակումները: Ճի՞շտ է: