Որոնել
Արխիվ
15.11.2019  17:49

Մխիթարյան. «Էմերին ու Սանլեհին վստահեցնում էին, որ կարևոր եմ «Արսենալի» համար, բայց…»

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել FourFourTwo ամսագրին, որը լույս է տեսնելու դեկտեմբերին: Մինչև այդ պարբերական հարցազրույցից որոշ հատված է ներկայացրել ընթերցողներին:

«Էմերին շատ ժամանակ էր տրամադրում տակտիկային, այդ պատճառով իմ դերը փոխվել էր: Ես գրոհը սկսում էի որպես վինգեր, այնուհետև պետք է խաղը կարգավորեի կիսապաշտպանությունում: Ահա, թե ինչու էին քչացել իմ գոլերն ու գոլային փոխանցումները: Ինձ դուր է գալիս ավելի ազատ լինել խաղադաշտում, ազատ տարածություն գտնել, բայց դուք պարտավոր եք անել այն, ինչ մարզիչն է խնդրում:

Չէի կարող համակերպվել մի քանի խաղ շարունակ պահեստային մնալու անհարժեշտության հետ: Ես գիտեմ իմ որակները: Արդեն 30 տարեկան եմ և սիրում եմ ֆուտբոլ խաղալ, ոչ թե պարզապես նստել պահեստայինների նստարանին և ժամանակ վատնել:

Էմերին ու Ռաուլ Սանլեհին (Արսենալի մարզական տնօրեն-խմբ.) ինձ վստահեցնում էին, որ կարևոր եմ «Արսենալի» համար, բայց պայմանագիր կնքեցի «Ռոմայի» հետ, որովհետև նա ավելի շատ էին հավատում ինձ»,- ասել է Մխիթարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000