Որոնել
Արխիվ
15.11.2019  11:48

Ֆլորես. «Հաղթանակը միայն հաշվի տեսքով չէ. արդեն ունենք ֆուտբոլիստ, որ Հայաստանի ազգային հավաքականում է»

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը մեկնաբանել է Իռլանդիայի Մ21 տարական հավաքականից կրած տնային պարտությունը (0:1):

«Շատ կուզեի, որ ավելի լավ հաշիվ գրանցվեր: Դա շատ հարկավոր էր մեզ, որ թիմն ավելի մեծ վստահություն զգար սեփական ուժերի նկատմամբ: Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու, Իռլանդիան դինամիկ հավաքական է` բարձր խաղային ռիթմով: Գիտեինք հնարավոր խնդիրների մասին, բայց հիմնական նպատակներից մեկը ճիշտ դասավորությունն ու պաշտպանությունում հստակ գործելն էր: Իսկ երբ մեր թիմը գնդակով լիներ, կարողանար պահպանել այն և խաղար այն ֆուտբոլը, որը ցուցադրել է նախկինում: Բայց այսօր սխալ որոշումների և շտապողականության պատճառով հաճախ էր գնդակը կորցնում և շատ ջանքեր թափում այն վերադարձնելու համար: Միայն երբ մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով, մեր թիմի մոտ վստահություն առաջացավ, բայց գրոհների եզրափակումը չստացվեց:

Արման Մկրտչյանը դժվար թե կարողանա ապաքինվել մինչև Իտալիայի դեմ առաջիկա հանդիպումը, իսկ Ռաֆիկ Միսակյանի մասով` տեսնենք: Կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր թեթև վնասվածներով են հանդես գալիս, ինչը գովելի է: Ճիշտ է արդյունքը բացասական է, բայց նրանք ջանքերի համար գովասանքի են արժանի: Միշտ նրանց ասում եմ, որ թիմի պետք է ճիշտ կարողանա բաժխել ուժերը, գնդակը շատ կառավարի:

Արմեն Նահապետյանը խնդիրներով էր եկել, բայց մինչև այդ վնասվածքի պահը շատ լավ վիճակում էր: Խաղադաշտում կատարած աշխատանքի հետևանով վնասվածք ստացավ: Եթե վնասվածքը լուրջ լինի, նրա առողջությունը ռիսկի չենք ենթարկի:

Հասունացե՞լ էր Արթուր Դանիելյանն Ազգային հավաքական հրավիրվելու համար: Երիտասարդական ու պատանեկան հավաքականների նպատակը ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելն է, որ նրանց մոտ աճ գրանցվի: Դա մեծ աշխատանքի պատասխանն է: Բոլորս շատ լավ ենք զգում, որ Դանիելյանը հիմա ազգային հավաքականում է:

Հովհաննես Նազարյանն իր ակումբում խաղերի չի մասնակցել, բայց այսօր մեկնարկային կազմում էր, որովհետև ունենք ինչ ունենք: Շատ են ֆուտբոլիստները, որ իրենց ակումբներում չեն խաղում, բայց հավաքականում փորձում ենք 4-5 օրում ենք նրանց առավելագույնը տալ: Գիտենք` նրանք խաղային ռիթմ չունեն,  որովհետև մրցելը ֆուտբոլիստի համար հիմնարար է, իսկ հավաքականում խաղում ենք այն թիմերի հետ, որտեղ ֆուտբոլիստները մշտական խաղաժամանակ ունեն: Այդ պատճառով բարձր ենք գնահատում նրանց ջանքերը: Միայն Հովոն չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում: Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք հաղթահարեն այդ դժվարությունները, ստանան գիտելիքները և կարողանան լավ հանդես գալ հավաքականում: Ես շատ գոհ եմ նրանց աշխատանքից, չեն հանձնվում և պայքարում են մինչև վերջին րոպեն: Այդ ամենը շատ կարևոր է ինձ համար:

Թիմն ունի բարելավման տեղ: Իմ մտքերն ու աշխատանքն ուղղված է նրան, որ ֆուտբոլիստներն առաջադիմեն: Առաջին հերթին որպես թիմ: Եթե այդ ամենը լինի, արդյունքներն էլ կգան: Բայց հաղթանակը միայն հաշվի տեսքով չէ: Երբ ֆուտբոլիստները գալիս են հավաքական, այստեղ սկսում են աճել: Այդ ամենի օրինակը Արթուր Դանիելյանի հրավերն է Ազգային հավաքական: Հուսանք` կլինեն նաև այդպիսի այլ ֆուտբոլիստներ»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000