Որոնել
Արխիվ
15.11.2019  10:54

Հայաստանն այլևս Ռոնալդուի «ամենասիրելի» մրցակիցը չէ. նոր «զոհ» կա

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի ընտրական փուլի` Լիտվայի ընտրանու դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

34-ամյա ֆուտբոլիստը մերձբալթյան այդ թիմի դարպասը խփած գոլերի թիվը հասցրել է 7-ի: Gracenote Live-ը հայտնում է, որ հավաքականի կազմում նա արդեն ամենաշատ գոլերը խփել է Լիտվային:

Նախկինում Ռոնալդուի «ամենասիրելի» թիմերից մեկը Հայաստանի հավաքականն էր, որի դարպասը նա 5 գնդակ է ուղարկել: Նույնքան անգամ հարձակվողն աչքի է ընկել Անդորրայի, Լատվիայի ու Շվեդիայի դեմ խաղերում:

Պորտուգալիայի հավաքականում Ռոնալդուն իր գոլերի թիվը հասցրեց 98-ի: Իրանցի Ալի Դաեիի համաշխարհային ռեկորդը 109 գոլ է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000