Որոնել
Արխիվ
15.11.2019  01:51

Պորտուգալիան և Անգլիան ջախջախիչ հաղթանակներ տարան, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

B խմբում Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց Լիտվայի հետ ու հաղթեց 6-0 հաշվով։

7-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից բացեց հաշիվը, 22-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ հիանալի հարվածով խոցելով մրցակցի դարպասը։ 52-րդ րոպեին Պիցին հաշիվը դարձրեց խոշոր, 56-րդ րոպեին Գոնսալու Պասիենսիան խփեց իր թիմի 4-րդ գոլը, 63-րդ րոպեին աչքի ընկավ նաև Բերնարդու Սիլվան, իսկ 2 րոպե անց Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

«Սերբիա» - «Լյուքսեմբուրգ»՝ 3-2

A խումբ․ Անգլիա - Չերնոգորիա՝ 7-0․ գոլերը՝ Չեմբերլեն՝ 11, Քեյն՝ 19, 24, 37, Ռեշֆորդ՝ 30, Սոֆրանաս՝ 66 (ինքնագոլ), Աբրահամ՝ 84 

Չեխիա - Կոսովո՝ 2-1

Եվրոյի ուղեգիր այս խմբում արդեն նվաճել են Անգլիան (1) ու Չեխիան (2):

H խումբ․ Ֆրանսիա - Մոլդովա՝ 2-1․ գոլերը՝ Ռատա՝ 9,- Վարան՝ 35, Ժիրու՝ 79

Ալբանիա - Անդորա՝ 2-2

Այս խմբում նույնպես Եվրոյի ուղեգրի տերերը հայտնի են՝ Ֆրանսիան (1) և Թուրքիան (2):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000