Որոնել
Արխիվ
14.11.2019  22:16

Ալեքսանդր Գրիգորյան. «Հայկական ակումբ գլխավորելու առաջարկ եմ ստացել»

Ռուսական մի շարք ակումբներում աշխատած հայտնի հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել։

«Ինձ առաջարկել են, որ աշխատանքի անցնեմ հայկական ակումբում։ Ես շատ լուրջ դիտարկում եմ այդ առաջարկը։ Բայց այնպիսի սայթաքումից հետո, որն ինձ համար եղավ այս մրցաշրջանում՝ ինչ-որ դադար է պետք՝ մոտ մեկ ամիս։ Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանում կարիերաս շարունակելու առաջարկին շատ լուրջ եմ վերաբերվում»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում Р-спорт-ը։

Հիշեցնենք, որ վերջերս երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Ալեքսանդր Տարխանովը։ Այժմ թիմը գլխավորում է Տարխանովի նախկին օգնական Սուրեն Չախալյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000