Որոնել
Արխիվ
14.11.2019  19:47

Բակակիս. «Անցած անգամ զիջել ենք Հայաստանին, բայց այժմ վստահ ենք մեր ուժերին»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայատանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին տնային հանդիպում կանցկացնի Հունաստանի հետ։ 

Խաղից առաջ իր մեկնաբանությունն է տվել Հունաստանի ընտրանու ֆուտբոլիստ Միխալիս Բակակիսը։

«Անցած խաղում պարտվել ենք Հայաստանին, բայց այժմ վստահ ենք մեր ուժերին։ Լավ ենք պատրաստվել, դիտել ենք մրցակցի խաղը և ցուցադրելու ենք մեր ունակությունները։ Եթե ստացվի հաղթել՝ գոհ կլինենք։

Մեր մարզիչն է որոշում, թե ով պետք է հրավիրվի հավաքական, ով՝ ոչ։ Այն խաղացողները, ովքեր այստեղ են՝ նվիրվելու են 100 %-ով։ 

Մեր նոր մարզիչն իր հետ բերել է նոր մտքեր և գծագրել տարբեր խաղային պլաններ։ Եթե թիմն ունի հաղթելու ախորժակ՝ ամեն ինչ լավ կստացվի»,- ասել է Բակակիսը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000