AS. «Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինելու 3 թեկնածու ունի
«Բարսելոնան» մտադիր է հզորացնել կիսապաշտպանությունն այն դեպքում, եթե Իվան Ռակիտիչը, ով վերջերս ակնարկել էր, որ մտադիր է հեռանալ, այլ ակումբ տեղափոխվի։
AS-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը դիտարկում է 3 ֆւտբոլիստների՝ «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի, «Յուվենտուսի» խաղացող Ռոդրիգո Բենտանկուրի և «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսի թեկնածությունները։
Նշենք, որ խորվաթ կիսապաշտպանն, ամենայն հավանականությամբ, ձմռանը կհեռանա «Բարսելոնայից» քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։