Որոնել
Արխիվ
13.11.2019  15:23

Բասկետբոլ. Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի վայրը

Գերմանիայի Քյոլն քաղաքում գումարված ՖԻԲԱ-ի Եվրոպայի խորհրդի 2019-2023 թվականների պաշտոնավարման ժամկետի երրորդ նիստում հաստատվել են 2020թ․ Եվրոպայի առաջնությունների անցկացման մրցավայրերը։

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականը, կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 5-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում, գրում է ՀՕԿ-ի կայքը:

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կմեկնի Անդորրա, որտեղ հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը տեղի կունենա Եվրոպայի Մ-18 C դիվիզիոնի առաջնությունը։

Հայաստանի Մ-16 հավաքականը հուլիսի 12-19-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի  Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, իսկ կանանց Հայաստանի Մ-16 թիմը  հուլիսի 14-19-ը Ջիբրալթարում հանդես կգա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000