Որոնել
Արխիվ
13.11.2019  18:12

FAF-ը երթ կկազմակերպի Հայաստան - Հունաստան խաղից առաջ

Նոյեմբերի 15-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի խմբային փուլի Հունաստանի ընտրանու դեմ հանդիպումը, որի հետ կապված հայտարարություն է տարածել FAF-ը։

«Ամբողջ տարվա ընթացքում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ FAF-ը մայրաքաղաքի կենտրոնում իրականացրեց մարդաշատ ֆուտբոլային երթեր և ֆուտբոլային մթնոլորտ ստեղծեց քաղաքում խաղից ժամեր առաջ։ Տարվա վերջին երևանյան խաղից առաջ ևս լինելու է երկրպագուների միասնական երթ։

Միասնական երթի համար հավաքվում ենք նոյեմբերի 15-ին, ժամը 18։00-ին Օպերայի Արամ Խաչատրյան արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։
Երթը կմեկնարկի 19։00-ին։

FAF-ի հետ թիմին աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածի տոմսեր։ FAF-ականները լինելու են սև շապիկներով։ Խաղի սկիզբը՝ 21։00-ին է»,- հայտարարել է FAF-ն իր ֆեյսբուքյան էտում։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000