Որոնել
Արխիվ
13.11.2019  12:48

Սելյուկ. «Եթե «Սոչին» հրավիրի Գրիգորյանին, պատրաստ եմ նրա ստորագրությամբ գնդակ ուտել»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի տրանսֆերը «Փյունիկից» «Սոչի» կազմակերպած Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ռուսական այդ թիմը կարող է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Ալեքսանդր Գրիգորյանին:

«Եթե «Սոչին» հրավիրի Գրիգորյաին, պատրաստ եմ նրա ստորագրությամբ ֆուտբոլի գնդակ ուտել` Նոբել Առուստամյանի հաղորդման ժամանակ»,- թվիթերյան իր էջում գրել է գործակալը:

Հիշեցնենք, որ Սելյուկը Հայաստանի հավաքականին խորհուրդ էր տվել չհրավիրել Գրիգորյանին: Ավելի վաղ նա դժգոհ էր, որ «Տամբովը» գլխավորելու ժամանակ Գրիգորյանը քիչ խաղաժամանակ էր տրամադրում այդ թիմում գտնվող Սելյուկի գործակալներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000