«Սոչին» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնը վստահել «Օրենբուրգը» գլխավորող Վլադիմիր Ֆեդոտովին: Ռուս մասնագետը «Սոչիի» ղեկավարների համար նախընտրելի թեկնածուն է, հայտնում է Sport-Express.ru-ն:
Սպասվում է, որ Պրեմյեր լիգայի հետնապահը կկարողանա համոզել 53-ամյա մասնագետին: Եթե դա տեղի ունենա, ներկայիս մարզիչ Ալեքսանդր Տոչիլինը պաշտոնանկ կարվի:
«Սոչին» մտադիր է տեղը պահպանել Պրեմյեր լիգայում, չնայած նրան, որ այս պահին վերջին տեղում է:
Հիշեցնենք, որ ռուսական այդ թիմում է հանդես գալիս Ալեքսանդր Կարապետյանը, իսկ հունվարից պաշտոնապես նրան կմիանա Էրիկ Վարդանյանը: Թիմի մարզիչն է Ռոման Բերեզովսկին: