Որոնել
Արխիվ
12.11.2019  14:51

Բաբայանը պրակտիկա է անցնում «Սևիլյայում»

«Աստանայի» նախկին գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը գտնվում է Իսպանիայում, որտեղ հետևում է «Սևիլյայի» մարզումներին: Vesti.kz-ն տեղեկացնում է, որ Ղազախստանում բնակվող հայ մասնագետը պրակտիկա է անցնում Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի մոտ:

Բաբայանը հասցրել է ոչ միայն ներկա լինել անդալուզցիների մարզումներին, այլ նաև «Բետիս» – «Սևիլյա» (1:2) դերբիին:

Հիշեցնենք, որ Բաբայանի գլխավորությամբ «Աստանան» 2018 թվականին դարձել է Ղազախստանի չեմպիոն ու դարձել այդ երկրի պատմության առաջին թիմը, որը հանդես է եկել եվրագավաթների խմբային փուլում:  Այս տարվա հուլիսին նա հեռացել է ակումբի մարզչական շտաբից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000