Որոնել
Արխիվ
12.11.2019  11:39

«Յուվենտուսը» չի պատժելու Ռոնալդուին

«Յուվենտուսի» հարձկավող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատժվելու «Միլանի» դեմ խաղում մարզադաշտը վաղաժամ լքելու համար:

Ա սերիայի 12-րդ տուրի մրցավեճում (1:0) գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին պորտուգալացուն փոխարինել է 55-րդ րոպեին, ինչը դուր չի եկել 34-ամյա ֆուտբոլիստին: Նա անմիջապես գնացել է հանդերձարան, ապա հեռացել ստադիոնից, երբ դեռ խաղը չէր ավարտվել:

La Stampa-ն տեղեկացնում է, որ թուրինյան ակումբում գործող ներքին կանոնադրության համաձայն Ռոնալդուն պետք է այդ արարքի համար խոշոր տուգանքի ենթարկվեր, սակայն «բյանկոներիի» ղեկավարությունը որոշել է չպատժել նրան:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն փոխարինվել է երկրորդ անընդմեջ խաղում, որոնցում նրա հեռանալուց հետո «Յուվենտուսը» հաղթանակ է կորզել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000