Որոնել
Արխիվ
11.11.2019  23:16

«Նապոլիի» նախագահը ցանկանում է վաճառել 6 առանցքային ֆուտբոլիստների

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մտադիր է թարմացնել կազմը, հաղորդում է Calciomercato-ն։

Նշվում է, որ իտալացի գործարարը կադրային հեղափոխություն է ցանկանում իրականացնել՝ վաճառելով 6 առանցքային ֆուտբոլիստների և կուտակված միջոցներով նոր աստղեր գնել։

Նեապոլյան թիմը կարող են լքել պաշտպաններ Կալիդու Կուլիբալին, Ֆաուզի Գուլամը և Էլսեիդ Հյուսայը, կենտրոնական կիսապաշտպան Ալանը, վինգեր Լորենցո Ինսինյեն ու հարձակվող Դրիս Մերտենսը։

Այս մրցաշրջանում «Նապոլին» ահաջող է հանդես գալիս Ա սերիայում։ Թիմը 12-րդ տուրից հետո 19 միավորով 7-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000