«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դիտարկում է կարիեան ավարտելուց հետո կատալոնական ակումբի նախագահ դառնալու հնարավորությունը:
El Larguero-ն գրում է, որ կատալոնացին արդեն ծրագրեր է կազմում իր նախագահության օրոք կարևոր պաշտոններում նշանակումներ կատարելու վերաբերյալ:
32-ամյա ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ է նշանակելու Չավիին, իսկ մարզական տնօրենի պաշտոն է վերադարձնելու Անդոնի Սուբիսարետային:
Պիկեն ցանկանում է ակումբում պաշտոն տալ նաև «բլաուգրանայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստային, ով կարիերան դեռ շարունակում է Ճապոնիայում:
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր