Որոնել
Արխիվ
11.11.2019  20:38

Կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի վիճակահանությունը

Իսպանիայի Սուպերգավաթի վիճակահանությունից հետո հայտնի են դարձել կիսեզրափակչի զույգերը:

Լա Լիգայի չեմպիոն «Բարսելոնան» մրցելու է փոխչեմպիոն «Ատլետիկոյի» հետ, իսկ գավաթակիր «Վալենսիան»` Մադրիդի «Ռեալի» հետ:

Խաղերը կայանալու են 2020 թվականի հունվարի 8-ին և 9-ին: Եզրափակիչը նախանշված է հունվարի 12-ին:

Նշենք, որ հանդիպումները կայանալու են Սաուդյան Արաբիայում: AS պարբերականը տեղեկացնում է, որ մրցաշարը երեք տարով կազմակերպելու համար արաբները 120 միլիոն եվրո են վճարելու:  Յուրաքանչյուր տարի 40 միլիոն եվրոյից կեսը ստանալու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ մյուս 20 միլիոնը` մասնակից 4 թիմերը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000