Որոնել
Արխիվ
11.11.2019  15:48

Ռասիզմի սկանդալ. Թայսոնը միջնամատ է ցույց տվել «Դինամոյի» երկրպագուներին ու գնդակը հարվածել նրանց ուղղությամ (VIDEO)

Ուկրաինայի առաջնության կենտրոնական խաղում «Շախտյորը» 1:0 հաշվով հաղթել է Կիևի «Դինամոյին»:

Երկրորդ խաղակեսում կիևցի երկրպագուները ռասսայական վիրավորանքներ են ուղղել «հանքափորների» կիսապաշտպան Թայսոնի հասցեին: Բրազիլացին նրանց միջնամատ է ցույց տվել և գնդակը հարվածել նրանց ուղղությամբ: Զահյրացած կիսապաշտպանը նաև չի կարողացել զսպել արցունքները:

Այդ միջադեպից հետո մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Թայսոնին:

Այնուամենայնիվ, բրազիլացու արարքը մեծ արձագանք է ստացել: «Դինամոյի» երկրպագուների պահվածքն անթույլատրելի են որակել այդ երկու ակումբները, ֆուտբոլային շատ մարդիկ և նույնիսկ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000