Որոնել
Արխիվ
11.11.2019  11:11

Ռոնալդուն փոխարինվելուց հետո հեռացել է մարզադաշտից` չսպասելով խաղի ավարտին

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խիստ դժգոհ է եղել, որ փոխարինվել է «Միլանի» դեմ Ա սերիայի 12-րդ տուրի խաղում (1:0): Պորտուգալացին փոխարինվել է երկրորդ խաղակեսի սկզբում, չի սեղմել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի ձեռքը և նրան դժգոհություն է հայտնել:

34-ամյա ֆուտբոլիստը չի սպասել խաղի ավարտին և մարզադաշտից հեռացել է մրցավարի սուլիչից մի քանի րոպե առաջ, գրում է Sky Sport Italia-ն:

«Միլանի» դեմ խաղը երկրորդն էր անընդմեջ, որում Ռոնալդուին փոխարինում են: Նախորդը «Լոկոմոտիվի» դեմ արտագնա մրցավեճում էր: Երկու դեպքում էլ Կրիշտիանու հեռանալուց հետո «ծեր սինյորան» հաղթանակ է կորզել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000