Որոնել
Արխիվ
11.11.2019  13:49

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանը ջախջախեց Ջիբրալթարին

Նոյեմբերի 11-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի խաղը: Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Ջիբրալթարի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

 Գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (14), Լևոն Բաշոյանը (38), Ալեն Ղալթախչյանը (57) և Դավիթ Մկրտչյանը (71):

 

Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝


1. Հայկ Խաչատրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Վաչե Հակոբյան,9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան


Պահեստայիններ՝ 12. Արմեն Դամիրյան, 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 15. Միշել Այվազյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան, 18. Ռոնալդ Մելքումյան, 19. Արիս Կարապետյան, 20. Դավիթ Հակոբյան


Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան

 

Մրցաշարի հաղթողը կորոշվի Հունգարիա-Բելառուս հանդիպման ավարտից հետո:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000