Որոնել
Արխիվ
11.11.2019  10:51

Մոուրինյու. «ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարն ավարտվեց»

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակից (3:1) հետո «Լիվերպուլը» չեմպիոն է դառնալու:

«Եթե դու հետ ես մնում, պետք է հավատաս, որ կհասնես առաջատարին, իսկ եթե գլխավորում ես մրցաշարային աղյուսակը` հարկավոր է գիտակցել, որ ոչինչ չի ավարտվում:

Բայց ես այնտեղ չեմ, ես այստեղ եմ (հեռուստատեսություն տաղավարում-խմբ.), և իմ կարծիքով ամեն ինչ արդեն որոշված է: Եթե որևէ անսպասելի բան տեղի չունենա, օրինակ վնասվածք, որը կկոտրի թիմը, «Լիվերպուլը» չեմպիոն կդառնա:

Կարծում եմ` «Լիվերպուլի» կազմը փազլի պես է հավաքված: Թիմը խաղում է այնպես, որ կարողանա օգտագործել իր ֆուտբոլիստների ուժեղագույն կողմերը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 12-րդ տուրից հետո «կարմիրները» 8 միավորով առաջ են «Չելսիից» ու «Լեսթերից» և 9 միավորով` «Մանչեսթեր Սիթիից»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000