Որոնել
Արխիվ
10.11.2019  23:25

«Ռոման» առանց Մխիթարյանի պարտվեց «Պարմային» (VIDEO)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Պարմայի» հետ ու զիջեց 0-2 հաշվով։

68-րդ րոպեին Մատիա Սպրոկատին բացեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 3-րդ րոպեին, Անդրեաս Կորնելիուսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հռոմեացիների հայտացուցակից վնասվածքի պտճառով։

Այսպիսով, «Ռոման» մնաց 22 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Պարման» 17 միավորով 8-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000