Որոնել
Արխիվ
10.11.2019  18:49

Մ. «Բորուսիան» հաղթեց «Վերդերին» ու ամրապնդվեց առաջին տեղում (VIDEO)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց «Վերդերի» հետ ու հաղթեց 3-1 հաշվով։

20-րդ րոպեին Ռամի Բանսեբաինին բացեց հաշիվը, 2 րոպե անց Պատրիկ Հերմանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 59-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր։ Խաղի վերջնամասում՝ ավելացված 3-րդ րոպեին, Լեոնարդո Բիտենկուրը մեկ գոլ հետ բերեց, բայց ավելին անելու ժամանակ թիմը չուներ։

Այսպիսով, գլադբախյան թիմը վաստակեց 25 միավոր և ամրապնդվեց 1-ին տեղում՝ հետապնդողներից առաջ անցնելով 4 միավորով։ «Վերդերը» 11 միավորով 14-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000