Որոնել
Արխիվ
10.11.2019  11:20

Մեսսին կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի հերթական ռեկորդը

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթել է «Սելտային», իսկ Լիոնել Մեսսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Արգենտինացին երկու գոլ խփել է տուգանային հարվածներով, իսկ մեկը` 11-մետրանոցից:

Opta-ն տեղեկացնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում 34-րդ անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Դա ռեկորդի կրկնություն է, որը սահմանել էր Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Հավելենք, որ Մեսսին «բլաուգրանայի» կազմում 52 անգամ է դարձել հեթ-տրիկի հեղինակ և նույնքան անգամ աչքի է ընկել տուգանային հարվածներով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000