Որոնել
Արխիվ
10.11.2019  17:44

Էդգար Բաբայանը 90+5 րոպեին գոլ է խփել ու փրկել իր թիմին (VIDEO)

Դանիայի առաջնության 16-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ մրցել է «Նորշելանի» հետ: Արձանագրվել է ոչ-ոքի` 2:2:

Տանտերերը հաշվի մեջ զիջելիս են եղել, սակայն փրկվել են 90+5 րոպեին, երբ վաստակել են 11-մետրանոց հարվածի իրավունք: Ամենապատասխանատու պահին նշակետին մոտեցել է Հայաստանի հավաքականի եզրային կիսապաշտպան Էդգար Բաբայանը և անթերի հարվածով գրավել դարպասը: Հայ ֆուտբոլիստի համար դա առաջին գոլն էր առաջնությունում:

«Հոբրոն» վաստակած 14 միավորով 12-րդ տեղում է: Մրցաշարին մասնակցում է 14 թիմ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000