Որոնել
Արխիվ
10.11.2019  16:59

«Արարատ-Արմենիա» – «Երևան» խաղում 9 գոլ գրանցվեց (VIDEO)

Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Երևանին» և 7:2 հաշվով ջախջախիչ հաղթանակի հասավ:

Հաշիվը հեռահար ու գեղեցիկ հարվածով բացեց Կոդջո Ալֆոնսը: Քիչ անց, աչքի ընկան նաև Արմեն Համբարձումյանը և Անտոն Կոբյալկոն, իսկ հյուրերից` Ռամազան Իսաևը: Թիմերն ընդմիջման գնացին 3:1 հաշվի պարագայում:

Երկրորդ խաղակեսում չեմպիոնի կազմում գոլերի  հեղինակ դարձան Ֆուրջել Նարսինխը,  Անտոն Կոբյալկոն, Զակարիա Սանոգոն և Անջելո Մենեզեսը: Հյուրերից աչքի ընկավ Աբրահամ Պորտուգալյանը:

Այդ հաղթանակ շնորհիվ Վարդան Մինասյանը վաստակեց 26 միավոր ու հավասարվեց առաջատար «Արարատին»: «Երևանը» 0 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000